38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վա՜յ մեզ… վա՜յ մեր մշակույթին ու պատմությանը…

Վա՜յ մեզ… վա՜յ մեր մշակույթին ու պատմությանը…
26.05.2023 | 21:48

Ամեն անգամ սրան լսելուց ու հետը սեղան նստելուց հետո սլավոնն ու թաթարը իրար մեջ քչփչում են.

- Սրանք ո՞նց են կարողացել էսքան ժամանակ աշխարհին ֆռռացնել. ի՛նչ 5000 տարվա պատմություն, ի՛նչ ծովից-ծով, ի՛նչ մշակույթ: Սրանք առանց կադաստրի թղթի քոչվոր են եղել ու մեզ էշի տեղ դրել:

Ախր... հետո որքան էլ մեզ պատռենք, էլ չենք կարողանալու ապացուցել, որ սա մերը չէր, որ սա մեզ չէր ներկայացնում, որ սա մենք չէինք...

Վա՜յ մեզ,

վա՜յ մեր Մաշտոցին,

վա՜յ մեր Կոմիտասին ու Անդրանիկին...

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3056

Մեկնաբանություններ